Հետախուզական ստորաբաժանման անձնակազմը երթարշավ է անցկացրել. ՀՀ ՊՆ


Հետախուզական ստորաբաժանման անձնակազմը երթարշավ է անցկացրել. ՀՀ ՊՆ
Օգոստոս 22 21:53 2019

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հետախուզական ստորաբաժանման անձնակազմը հաստիքային դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ անցկացրել է երթարշավ:

«Ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված երթարշավի նպատակը տեղանքում արագ կողմնորոշվելու, ստեղծված մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակությունները, ինչպես նաև մարտի վարման ընթացքում մարտավարական բարդ պայմաններում հետախույզների գործնական հմտությունները կատարելագործելն էր»,- ասված է հաղորդագրությունում: