Նոր Զելանդիայում խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակ կերակրել է նորածին երեխային (տեսանյութ)


Նոր Զելանդիայում խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակ կերակրել է նորածին երեխային (տեսանյութ)
Օգոստոս 22 20:44 2019

Նոր Զելանդիայում խորհրդարանի նիստի ժամանակ խոսնակներից մեկը շշով կերակրել է նորածին երեխային: Դեպքի տեսագրությունը հրապարակել է Metro պարբերականը:

Կադրերում երևում է, թե ինչպես է խոսնակ Թրևոր Մոլարդը գրկում պահում նորածին երեխային, խաղում նրա հետ և շշով կերակրում նրան՝ միաժամանակ մասնակցելով քննարկմանը: Պաշտոնյան այսպիսով օգնել է իր գործընկերուհուն՝ Թամաթի Քոֆիին, որն այդ պահին ելույթ ունենալիս է եղել: