Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է


Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Օգոստոս 22 20:11 2019

Օգոստոսի 22-ին, ժամը 17:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:39-ին: Տուժածներ չկան:

Արարատյան փողոցի թիվ 3 տան դրմաց գտնվող Հայկ Գ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: