Իսպանիայի նախկին թագավորը կենթարկվի սրտի վիրահատության


Իսպանիայի նախկին թագավորը կենթարկվի սրտի վիրահատության
Օգոստոս 22 18:14 2019

 Իսպանիայի նախկին թագավորը՝ Խուան Կառլոս Առաջինը, օգոստոսի 24-ին կենթարկվի սրտի պլանային վիրահատության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE-ն՝ հղում անելով թագավորական պալատի մամուլի ծառայությանը:

Վիրահատությունը նշանակել են ամենամյա հետազոտության արրդյունքներով, որը նա վերջին անգամ անցել Է հունիսի 11-ին եւ 12-ին:

Խուան Կառլոսը 81 տարեկան Է: Նա Իսպանիայի թագավորն Էր 1975-2014 թվականներին, քանի դեռ գահից չԷր հրաժարվել հօգուտ որդու՝ Աստուրիայի արքայազն Ֆիլիպի: Արքայազնը թագադրությունից հետ դարձել Է Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: