ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում


ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Օգոստոս 22 16:08 2019

 ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։ 

 

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով։