Ջրասուզորդները պատմել են «Տիտանիկի» «սարսափազդու» վնասվածքների մասին


Ջրասուզորդները պատմել են «Տիտանիկի» «սարսափազդու» վնասվածքների մասին
Օգոստոս 22 13:51 2019

Ամերիկացի ջրասուզորդ-հետազոտողները, որոնք արշավ են կազմակերպել դեպի «Տիտանիկ» շոգենավի բեկորները, հայտնաբերել են նավի «սարսափազդու» վնասվածքներ, որոնք առաջացել են միկրոօրգանիզմների եւ կոռոզիայի ներգործությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Atlantic Productions ընկերության հրապարակած մամուլի տեղեկագրում:

 

 

Արշավը, որի կազմում եղել են գիտնականներ, պատմաբաններ եւ ջրասուզորդներ, դարձել Է մարդու մասնակցությամբ «Տիտանիկի» առաջին հետազոտությունը 14 տարվա ընթացքում: Ութ օրում կատարվել Է հինգ սուզում դեպի նավի բեկորները, որոնց ընթացքում կատարվել են լուսանկարներ 4K ձեւաչափով:

 

«Տիտանիկի» պատմության մասնագետ Փարք Սթիվենսոնը վստահություն Է հայտնել, որ հետագայում նավի քայքայման գործընթացը կսաստկանա:

 

Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը, որը համարվում Էր աշխարհում խոշորագույն մարդատար հանրանավը, 1912 թվականի ապրիլի 14-ին այսբերգի Է բախվել Նյու Յորք ուղերթի ժամանակ եւ ջրասույզ եղել 2 ժամ 40 րոպե անց: «Ծովային հսկայի» նավաբեկությունը, որի հետեւանքով զոհվեց շուրջ 1,5 հազար մարդ, ցնցեց ամբողջ աշխարհը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



loading...