Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվել է փայտյա տնակ. տուժածներ չկան


Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվել է փայտյա տնակ. տուժածներ չկան
Օգոստոս 22 13:31 2019

 «911» ծառայությանն օգոստոսի 21-ին, ժամը 17:14-ին  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվում է փայտյա տնակ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 15 հասցեում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:13-ին: Փայտյա տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է: