Կալիֆոռնիայում ձերբակալել են հյուրանոցի խոհարարին, որը դատաստան Էր պատրաստում հյուրերի նկատմամբ


Կալիֆոռնիայում ձերբակալել են հյուրանոցի խոհարարին, որը դատաստան Էր պատրաստում հյուրերի նկատմամբ
Օգոստոս 22 12:41 2019

 ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Լոնգ Բիչ քաղաքի ոստիկանները ձերբակալել են Marriott հյուրանոցի խոհարարին, որը պլանավորել Էր զանգվածային դատաստան սարքել հյուրերի եւ կենվորների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը 37-ամյա Ռոդոլֆո Մոնտոյան Է, որի տանը մի ամբողջ զինանոց Է հայտնաբերվել՝ բաղկացած մի քանի ատրճանակներից, ռեւոլվերից, կոտորակի հրացանից, մեկ այլ հրացանից, եւ երկու AR-15 ինքնաձիգից, ինչպես նաեւ դրանց մեծ քանակությամբ փամփուշտներից եւ մեծ տարողության պահեստատուփերից:

Հայտնի Է, որ պատրաստվող հարձակման մասին տղամարդը պատմել Է իր գործընկերներից մեկին, որը տեղեկատվությունը հայտնել Է կառավարչին, իսկ նա, համապատասխանաբար, արդեն տեղեկացրել Է ոստիկանությանը: Նշվում Է, որ խոհարարի մոտ որոշ խնդիրներ են ծագել՝ կապված աշխատանքի տեղավորման հետ, եւ նա պատրաստվում Էր «վրեժ լուծել» գործատուից՝ զինված հարձակում կազմակերպելով անձնակազմի եւ կենվորների վրա, հաղորդել Է Life-ը:

 

Corbin Carson@CorbinCarson
 
 

A disgruntled cook with a stash of guns, tactical gear and hundreds of rounds of ammo has been arrested after telling a fellow employee that he planned to shoot up the Hotel that they worked at in Long Beach. @KFIAM640

View image on TwitterView image on TwitterView image on TwitterView image on Twitter
 
See Corbin Carson's other Tweets