Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է


Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Օգոստոս 22 10:37 2019

 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

Լարսի մասին

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Շինարարական աշխատանքներ են ընթանում

 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

 

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

 



loading...