«Մեգանախարարություններում» անորոշ վի­ճակ է. աշխատակազմերը դեռ չեն ձևավորվել, հայտնի էլ չէ՝ ով է մնալու, ով է գնալու․ «Հրապարակ»


«Մեգանախարարություններում» անորոշ վի­ճակ է. աշխատակազմերը դեռ չեն ձևավորվել, հայտնի էլ չէ՝ ով է մնալու, ով է գնալու․ «Հրապարակ»
Օգոստոս 22 09:10 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Կառավարության կառուցվածքային փոփո­խություններով պայմանավորված՝ աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, սա­կայն մի շարք գերատեսչություններից տեղե­կացանք, որ մի քանի նախարարությունների միավորման արդյունքում ձևավորված մեգանախարարություններում դեռևս անորոշ վի­ճակ է: Նույն բաժինների, նույն գործառույթը կատարող մի քանի աշխատակիցներ են այս պահին աշխատում, և հայտնի էլ չէ՝ նրանցից ով է մնալու, ովքեր են գնալու, և ընդհանրապես՝ գործընթացն ինչպես է կարգավորվելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...