Հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից անտառում. Հավաքվածներն ասում էին՝ «Պատճառը հրավառությունն է եղել»


Հրդեհ Ծիծեռնակաբերդի հարակից անտառում. Հավաքվածներն ասում էին՝ «Պատճառը հրավառությունն է եղել»
Օգոստոս 22 00:31 2019

Արդեն մեկ ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ և 1 ջրատար պայքարում են Ծիծեռնակաբերդի տարածքում գործող «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրի դիմաց կանաչ հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի հատվածներից կարողացան կանխել կրակի տարածումը, այս պահին էլ աշխատանքներ են կատարում կրակի բոլոր օջախները հանգցնելու ուղղությամբ: Հսկայական ծառեր մոխրի են վերածվել ու եթե հրշեջները օպերատիվ և ճիշտ չգործեին, կրակի լեզուները կգրավեին ավելի շատ տարածք: Հրդեհաշիջման աշխատքներին մասնակցում են նաև քաղաքացիներ: Տեղում ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Կրակի պատճառը եղել է «Էլ Գարդեն» ռեստոանային համալիրից արտասվաց սալյուտները: Նրանք հրավառություն են արել, ինչն էլ դաձել է կրակի պատճառ»:

Այս պահին ժամանել է նաև Երևանի փոխքաղաքապետը, ում տեղեկացվեց, որ հրդեհի վարկածներից մեկը եղել է հրավառությունը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: