Տանը հրդեհ է բռնկվել


Տանը հրդեհ է բռնկվել
Օգոստոս 21 23:27 2019

Օգոստոսի 21-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 8-րդ փողոցի տներից մեկի սենյակից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:28-ին: Ամբողջությամբ այրվել են տան երկրորդ հարկի ննջասենյակի գույքը, հատակը (2 քմ) և 1 փայտյա պատուհան՝ մասնակի:



loading...