ԱԺ փոխնախագահների լիազորությունները կընդլայնվեն


ԱԺ փոխնախագահների լիազորությունները կընդլայնվեն
Օգոստոս 21 22:09 2019

Ազգային ժողովի փոխնախագահի լիազորությունները կնդլայնվեն: ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարել, որի արդյունքում խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում կներառվեն նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալներին:

 Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի ՀՀ Ազգային ժողովի կառավարող ուժը՝ հանձինս ՀՀ Ազգային ժողովի նախագահի և երկու տեղակալների, ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ: