Արմավիրում Volkswagen Tuareg-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)


Արմավիրում Volkswagen Tuareg-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
Օգոստոս 21 17:50 2019

Արմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Մ.-ն իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 57 ZZ 555 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ ոստիկանություն եւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բժիշկներն օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին եւ Վաղարշապատի հիվանդանոցից նրան տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։



loading...