Ջրամբարի մոտ մետաղ սղոցելելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք


Ջրամբարի մոտ մետաղ սղոցելելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք
Օգոստոս 21 17:00 2019

Օգոստոսի 20-ին, ժամը 11.02-ին, Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել, որ Գեղի բնակավայրի ջրամբարի մոտ հրդեհ է, այրվում է խոտածածկ տարածք:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ Գեղիի ջրամբարի հարակից տարածքում էլեկտրական սղոցով կտրել է մետաղյա կոնստրուկցիա, ինչի ժամանակ արձակված կայծից էլ բռնկվել է հրդեհ: Այրվել է ութ հեկտար չոր խոտածածկ տարածք, ջերմահարվել են ծառեր:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:



loading...