Երեւանում Mitsubishi-ն բախվել է ԳԱԱ ինստիտուտի աստիճաններին եւ գլխիվայր շրջվել (ֆոտո)


Երեւանում Mitsubishi-ն բախվել է ԳԱԱ ինստիտուտի աստիճաններին եւ գլխիվայր շրջվել (ֆոտո)
Օգոստոս 21 15:38 2019

Երեւանում, այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 34 NV 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մոտ, բախվել է ինստիտուտի բազալտե աստիճաններին եւ գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։