Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (տեսանյութ, լուսանկարներ)


Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (տեսանյութ, լուսանկարներ)
Օգոստոս 21 15:12 2019

Մենք չունենք նավթ, գազ, սակայն մենք կարող ենք արտահանել մեր ինտելեկտուալ պոտենցիալն  ամբողջ աշխարհումԱյս մասին այսօր Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի կազմակերպմամբ Երևանում անցկացված Start-up ծրագրերի շնորհանդեսին ասաց Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը:

«Մենք բաց ենք համագործակցության համար: Հայաստանում ունենք բարձր աշխատասիրություն և մեծ ինտելեկտուալ պոտենցիալ, որը, ցավոք, շատ օգտագործված չէ։ Բայց գործընթացները տանում են նրան, որ մենք կարող ենք արտահանել մեր ինտելեկտուալ պոտենցիալը և աշխարհում գրավել այն տեղը, որը բնորոշ է նման բարձր ունակություններ ունեցող ազգերին»,-ասաց նա:

Միջոցառմանը բացման խոսքով  ներկայացավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Ես հուսով եմ, որ սա  առիթ  է ծանոթանալու Հայստանին, հայ ժողովրդին: Սա առիթ է ոչ միայն այս ծրագրի շրջանակներում  գիտելիքները  հանուն իրենց երկրի ծառայեցնելու, այլև այս հյուրընկալ ջերմ մթնոլորտի վերաբերյալ իրենց տպավորությունները տարածելու համար:Վսահ եմ, որ սա վերջին ջանքերը չէ, և այս ծրագրի զարգացումը պետք է շարունակական լինի և պտուղները ծանրակշիռ լինեն թե՛Հայաստանի, թե՛  մասնակից երկրների համար»,-ասաց նախարարը:

 Տիգրան  Խաչատրյանը կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել և զարգացնել նախաձեռնությանը  Հայաստանում այն խորացնելու և դրա համար ամուր հիմքեր կառուցելու համար։

Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանի խոսքով՝  շնորհանդեսը նախատեսված էր Մոսկվայում անցկացնել, սակայն, հետևելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին՝Մարատ Րեսինը որոշում է կայացրել այն տեղափոխել Հայաստան, դրանով իսկ իր աջակցությունը հայտնելու երկրում ընթացող փոփոխություններին:

Մեր թղթակցի հետ զրույցում Թամարա Վարդանյանը նշեց, որ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում  գործում է  ՌԴ սահմաններից դուրս  գտնվող աշխարհում  միակ ռուսական  պետական քոլեջը,որտեղ դիմորդների թիվը գնալով ավելանում է:

 Նա նաև նշեց, որ  մասնաճյուղը իրականացնում է հայրենադարձության ծրագիր: ԱՊՀ տարբեր երկրներում ապրողները կարող են գալ և կրթություն ստանալ: Մասնագիտական կրթությանը զուգահեռ, նրանք նաև հայոց լեզու և պատմություն են սովորում:

Արտերկրից ժամանած ուսանողներին տրվում են նաև առավելություններ. նրանց աջակցում են աշխատանք գտնելու հարցում:

Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն ի պատասխան լրագրողների հարցի՝ նշեց, որ իրենց կրթական հաստատությունում ուսում ստանալը  մատչելի է,  և որ  գնային այդ քաղաքականությունն անփոփոխ է մնալու:

Միջոցառումն իրենց  ներկայությամբ պատվել էին  ՀՀ նախագահի ներկայացուցիչը,  ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, այլ բարձրատիճան հյուրեր, ինչպես նաև, գործարարներ՝ Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից և  Իրանից:

 

 



loading...