Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ


Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ
Օգոստոս 21 13:46 2019

Մեկնարկել են Մ-3 Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 107+900-ից մինչև 109+000 կմ հատվածի (1 կմ 100 մ) հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանից,  ներկայումս իրականացվում են գոյություն ունեցող ծածկի և հիմքի քանդման և նոր հիմքի տեղադրման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է: 

Ասֆալտապատման մյուս աշխատանքներն արդեն ծավալվել են Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական ճանապարհի 19+000-27+000 կմ հատվածում (8 կմ): Այստեղ կիրականացվի միջին նորոգման աշխատանք: Այս պահին կատարվում է ասֆալտբետոնի ֆրեզավորում և քերուկը տրամադրվում է համայնքներին: 

Ծրագրերն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է: 

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն իրականացնում է հետևողական վերահսկողություն: