Քաղավիացիայի լավագույն մասնագետները հեռանում են. ո՞րն է թռիչքային պիտանիության վարչության պետի ազատման պատճառը․ «Հրապարակ»


Քաղավիացիայի լավագույն մասնագետները հեռանում են. ո՞րն է թռիչքային պիտանիության վարչության պետի ազատման պատճառը․ «Հրապարակ»
Օգոստոս 21 09:50 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա: Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: 

Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։ «Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլևս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։ Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթևիկ Ռևազյանի անձով, Սայադյանն ասաց․ «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: