Ինչո՞վ է վտանգավոր ոչ բավարար չափով քնելը


Ինչո՞վ է վտանգավոր ոչ բավարար չափով քնելը
Օգոստոս 21 00:22 2019

Նրանք, ովքեր գիշերը քնում են 6 ժամից քիչ, ավելի հակված են սրտի հիվանդությունների եւ ինսուլտի։ Այդ մասին գրում է The Sun հանդեսը՝ հղում անելով քնի մասնագետ Պոլ Գրինգրասին։

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ 2 000 հարցված բրիտանացիների 44 տոկոսը օրական 6 ժամից քիչ է քնում եւ միայն 17 տոկոսն է քնում 8 ժամ։

Գրինգրասը կարծում է, որ քնի պակասը 60 տոկոսով ավելացնում է սրտի հիվանդությունների եւ ինսուլտի հավանականությունը։ Բացի այդ, նրանք, ովքեր քիչ են քնում, ավելի հաճախ են ունենում արյան մեջ բարձր խոլեստերինի եւ բարձր ճնշման հետ կապված խնդիրներ։

Քիչ քնելը, մասնագետի կարծիքով, հանգեցնում է ավելցուկային քաշի եւ մկանային զանգվածի թուլացման։

Աղբյուր՝ Բուժինֆո