Հրդեհ Արայի լեռան ստորոտում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ. Կրակը դեռ չի մարվել


Հրդեհ Արայի լեռան ստորոտում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ. Կրակը դեռ չի մարվել
Օգոստոս 20 11:36 2019



Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: