«Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն


«Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն
Օգոստոս 19 23:16 2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 

 

«Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով ինքնաթիռի պոչամասը վնասվել է։

Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով», - ասված է քաղավիացիայի տարածած հաղորդագրությունում։