8 խորհուրդներ, որոնց շնորհիվ ճամփորդելիս դուք այլևս չեք կորցնի ձեր ճամպրուկը

8 խորհուրդներ, որոնց շնորհիվ ճամփորդելիս դուք այլևս չեք կորցնի ձեր ճամպրուկը
Օգոստոս 19 23:43 2019

Համաձայնեք, որ ճանապարհորդելիս ճամպրուկ կորցնելը կարող է փչացնել ձեր ողջ ճանապարհորդությունը: Օդային տրանսպորտի հաղորդակցման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետը նշում է, որ միայն 2016 թվականին 24.1 միլիոն ճամպրուկ է կորել կամ սխալ մարդու հանձնվել, իսկա դա ստացվում է մոտ 7.3 ճամպրուկ յուրաքանչյուր 1000 ուղևորի:
Որպեսզի խուսափեք այս վիճակագրական տվյալների մեջ ընդգևկվելուց՝ հետևեք այս խորհուրդներին.
Գնեք յուրահատուկ ձև և գույն ունեցող ճամպրուկ
Փորձեք այնպիսի ճամպրուկ ընտրել, որը տարբերվում է և նման չէ մնացածներին:
Ձեռք բերեք սմարթ Tile ձեր ճամպրւկի համար
Կարող եք ձեր սմարթֆոնի միջոցով և Bluetooth-ով աշխատող այս փոքրիկ սարքով հետևել, թե որտեղ է ձեր ճամպրուկը: Իրականում Tile-ը ստեղծված է կորած բանալիները գտնելու համար, սակայն այն նույն արդյունավետ լուծումը կարող է տալ նաև ճամպրուկներին ամրացվելու դեպքում:
Փաթաթեք ճամպրուկը գոտիով կամ սպանդեքսով 
Ձեր ճամպրուկն ավելի նկատելի և տարբերվող դարձրեք՝ վառ գույի գոտիով այն փաթաթելով:
Մինչ օդանավակայան գնալը հեռացրեք ձեր ճամպրուկի վրայից հին ավիաընկերության պիտակը:
Եթե չհեռացնեք այդ հին պիտակը, ապա ձեր ճամպրուկը կարող է հասնել այնտեղ, որտեղ դուք անցած անգամ էիք գնացել:
Ճապրուկը ստուգեք ճիշտ ժամանակին
Եթե ճամպրուկը շատ շուտ ստուգեք, ապա այն կարող է ուղեբեռների մեջ ուղղակի ճզմվել, իսկ եթե շատ ուշ ստուգեք, այն գուցեև չանցնի ուղեբեռ և չթռչի: Նույնիսկ եթե շատ ավիաընկերությունները ճամպրուկները ստուգում են վերջին րոպեին, նրանք պատասխանատու չեն ճամպրուկի՝ թռիչքը չկատարելու դեպքում:
Լուսանկարեք ձեր ճամպրուկը դրսից և ներսից
Ընտրեք այնպիսի ավիաընկերությունը, որը ուղեբեռ տեղափոխելու լավ համբավ ունի
Նախապես փոխադրեք ձեր ճամպրուկը
Եթե նախկինում կորցրել եք ձեր ճամպրուկը և չեք ցանկանում կրկին այն կորցնել, կարող եք ձեր ճամպրուկը նախապես առաքել այնտեղ, ուր որ գնում եք՝ առանց օդանավակայանում այն ստուգելու և ձեր ճամպուկը կորչելու ռիսկի տակ դնելու: Կան հատուկ ծառայություններ, որոնք ձեր ճամպրուկը կարող են հասցնել այնտեղ որտեղ դուք ցանկանում եք:

loading...