Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին


Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Օգոստոս 19 22:37 2019

Այսօր՝ օգոստոսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում 33-ամյա Սերյոժա Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 AM 858 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: