Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել ազատ առեւտրի գոտին


Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել ազատ առեւտրի գոտին
Օգոստոս 19 13:48 2019

Ուկրաինան եւ Իսրայելը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը եւ բարձրտեխնոլոգիական զարգացման կենտրոններ բացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրս»-ը, հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ օգոստոսի 19-ին ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո անցկացված ճեպազրույցում: 
«Մենք ընդունեցինք երկու որոշում՝ անհապաղ սկսել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ընդլայնումը, որը կհամալրվի ծառայությունների ոլորտով»,-ասել Է Իսրայելի վարչապետը, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում Է Ուկրաինայում:
Նաթանյահուն նշել Է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են բարձրտեխնոլոգիական զարգացման կենտրոններ բացել իրենց մայրաքաղաքներում: «Այսինքն՝ մենք ընդլայնում ենք ազատ առեւտրի գոտին եւ ինովացիոն կենտրոններ բացում երկու մայրաքաղաքներում: Այս կերպ մենք համատեղ ներդրումներ կանենք այստեղ՝ Ուկրաինայում»,-հավելել Է վարչապետը: 
Ուկրաինան եւ Իսրայելը ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն ստորագրել են 2019 թվականի սկզբին: Գերագույն ռադան փաստաթուղթը վավերացրել Է հուլիսի 11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: