ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սեւ ցուցակի» կազմմանը

ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սեւ ցուցակի» կազմմանը
Օգոստոս 19 17:27 2019

Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում Է աշնանը վերադառնալ այն երրորդ երկրների ցուցակի հետ կապված աշխատանքին, որոնք փողերի լվացման մեջ են մեղադրվում այն բանից հետո, երբ նախորդ ցուցակը մարտին չընդունվեց ԵՄ-ի խորհրդի կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով արդարադատության հարցերի եվրակոմիսար Վերա Յոուրովային:

Եվրակոմիսարը թերթին հայտնել Է, որ մինչեւ հոկտեմբեր ԵՀ-ն նորացված մեթոդաբանություն կներկայացնի արտասահմանյան այն իրավասությունների բացահայտման համար, որոնք ի վիճակի չեն վերացնելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը: Յոուրովայի խոսքով՝ ԵՀ-ն առաջադրելու Է նոր «սեւ ցուցակ»՝ օգտագործելով ԵՄ-ի երկրների իշխանությունների հետ համագործակցությամբ մշակված նոր մեթոդաբանությունը:

ԵՀ-ն փետրվարին ընդունել Է 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ, որոնք ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված թույլ կանոններ, եւ Եվրամիության երկրներին առաջարկել Է հավանություն տալ դրան: Ցուցակում տեղ են գտել Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Պանաման, Լիբիան, Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Բահամյան կղզիները, Բոտսվանան, Հյուսիսային Կորեան, Եթովպիան, Գանան, Գուամը, Նիգերիան, Պակիստանը, Պուերտո-Ռիկոն, Սամոան, Շրի Լանկան, Սիրիան, Տրինիդադը եւ Տոբագոն, Թունիսը, Եմենը: Ընդ որում՝ ԵՀ-ն չԷր առաջարկում արգելել տրանզակցիաները նոր ցուցակի երկրների կողմից, նա միայն հորդորել Է՝ ավելի շատ ուշադրություն դարձնել դրանց կատարմանը: 

Եվրամիության երկրների խորհուրդը մարտի սկզբին միաձայն մերժել Է այդ ցուցակը: Դա բացատրվել Է նրանով, որ փաստաթուղթը, Խորհրդի կարծիքով, մշակվել Է ոչ թե թափանցիկ եւ ճկուն գործընթացի շրջանակներում, որը նշված երկրներին կխթաներ՝ վճռական միջոցներ ձեռնարկել եւ կհարգեր լսված լինելու նրանց իրավունքը: Եվրահանձնաժողովն այժմ պետք Է առաջարկի ցուցակի նոր նախագիծ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

loading...