Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով


Ինչպե՞ս ստանալ Պաշտպանի աջակցությունն ընտանիքում բռնության խնդիրներով
Օգոստոս 19 16:32 2019

 

Հրապարակվել է ընտանիքում բռնության խնդիրներով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ իրազեկող ուղեցույցներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով։ Ուղեցույցը պատրաստվել է նաև բրայլյան գրով և իրազեկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի դրույթները։ Մասնավորապես, ո՞րն է համարվում ընտանիքում բռնություն, պաշտպանական ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով և այլն։