Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն


Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն
Օգոստոս 19 16:21 2019

Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո  6 անձ է բերվել ոստիկանություն։ Այս մասին  հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝  ոստիկանի օրինականպահանջը չկատարելու համար։