Միջադեպ Ազգային ժողովի դիմաց. ցուցարարներին թույլ չեն տալիս ԱԺ այգի մտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Միջադեպ Ազգային ժողովի դիմաց. ցուցարարներին թույլ չեն տալիս ԱԺ այգի մտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոս 19 15:59 2019

Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարների և ոստիկանների միջև միջադեպ գրանցվեց: Ամուլսարի շահագործման դեմ ակցիա կազմակերպած ակտիվիստները ցանկանում էին մտնել խորհրդարանի այգի՝ հանրային քննարկում կազմակերպելու, գրում է factor.am-ը:

Ոստիկանները, սակայն, թույլ չտվեցին նրանց այգի մտնել: Արդյունքում ակտիվիստները որոշեցին փակել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները փորձում են նրանց դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: Մանրամասները՝ տեսանյութում: