Նովոսիբիրսկում ավտովթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել


Նովոսիբիրսկում ավտովթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել
Օգոստոս 19 09:06 2019

Օգոստոսի 19-ին, ժամը 11:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը:

ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի) և 8 տուժած (Ղրղզական Հանրապետության 1 և Ուզբեկստանի Հանրապետության 7 քաղաքացի):

Տուժածները տեղափոխվել են Կարասուկ քաղաքի ՀԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: