Արեգնադեմում վագոն տնակում գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած կինը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ


Արեգնադեմում վագոն տնակում գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած կինը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ
Օգոստոս 19 11:21 2019

Օգոստոսի 18-ին, ժամը 17:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում (թիթեղյա):

Հրդեհը մեկուսացվել է ժ.18:29-ին, մարվել՝ ժ.19:15-ին:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է տներից մեկի պատուհանի ապակին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (18 քմ) և ներսում գտնվող կենցաղային իրեր:

Տներից մեկի բնակչուհի Օլինկա Շ.-ը (ծնված 1964 թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



loading...