Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)

Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում (տեսանյութ)
Օգոստոս 18 22:45 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հեգնել է լրատվամիջոցներին.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ճոխ արարողությունը:

Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ:

 

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:

Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:

 

Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:

Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին:

Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է:

 

Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:

Գրառմանը կից Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել, որից հասկանալի է դառնում, որ լուսանկարն արված է Գեղարքունիքի մարզում գտնվող «Ծովածոց» ռեստորանում: Ի դեպ, ըստ տեղեկության, այդ ռեստորանը Փաշինյանի յուրային, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին է պատկանում:

Ստացվում է՝ Փաշինյանը Սևանում իրեն զգում է ինչպես Բահամյան կղզիներում:

 

 

 

loading...