Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան.News.am


Հայաստանի ԶՈւ-ն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա վերահսկողություն է հաստատել. Արծրուն Հովհաննիսյան.News.am
Օգոստոս 18 22:30 2019

Հայաստանի Զինված ուժերը ռազմավարական նշանակության օբյեկտներ են վերցրել իրենց վերահսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ` անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ հայկական զինուժը Տավուշի հյուսիսային հատվածում զբաղեցրել է նոր բնագիծ՝  վերահսկողության տակ վերցնելով Վրաստանից Հայաստան մտնող գազատարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։

«Ադրբեջանը հեշտ չի տանելու, որ 25 տարի գազատարի նկատմամբ վերահսկողություն ուներ եւ հիմա կորցրել է վերահսկողությունը: Դա առանցքային եւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման ինֆորմացիան սովորաբար նախարարությունը գաղտնի է պահում` զինվորականների անվտանգությունն ապահովելու համար:

«Մենք չէինք էլ ցանկանում, որ դա հրապարակվեր, մենք ազգովի էյֆորիա ենք ապրում, բայց զինվորականներին վտանգի տակ ենք դնում, այդ մարդիկ իրենց գործն են անում: Դա մշտական գործընթաց է, զինված ուժերը մշտապես աշխատում են բարելավել դիրքային իրավիճակը, բայց չենք սիրում ամեն անգամ բարձրաձայնել, ինչ-որ փիառ սարքել»,- հավելեց նա:

Նշենք, որ պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ Զինված ուժերը լուրջ հաջողություններ են գրանցել Տավուշի մարզի հյուսիսային հատվածում եւ կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած բարձր դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին, թիրախային գոտում են նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:



loading...