Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է հարսանիքի (բացառիկ կադրեր)


Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է հարսանիքի (բացառիկ կադրեր)
Օգոստոս 18 16:39 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում նաեւ հարսանիքի է մասնակցել: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետը մասնակցել է տիկնոջ հարազատներից մեկի հարսանիքին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հարսանիքը տեղի է ունեցել Գյումրու շքեղ ռեստորաններից մեկում՝ «Տիգրան Մեծում»:

ArmDay.am-ի տրամադրության տակ հայտնվել են բացառիկ կադրեր հարսանիքից, որտեղ երեւում է, թե ինչպես են հյուրերը լուսանկարվում վարչապետի եւ տիկնոջ հետ:

Նշենք, որ վարչապետը նախորդ շաբաթ Գյումրիում գիշերել էր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող հյուրանոցում: Նիկոլ Փաշինյանի պատճառով ոստիկանները պարալիզարցել էին Վարդանաց հրապարակից Գայի փողոց տանող ճանապարհահատվածը, քանի որ Խաչատուր Սուքիասյանի հյուրանոցը տեղակայված էր նշյալ հատվածում:

Ստորեւ ներկայացնում ենք ArmDay.am-ի տրամադրության տակ հայտնված բացառիկ կադրերը:



loading...