Ահա,թե ինչպես են 30-ից հետո փոխվում կանանց հայացքները տղամարդկանց մասին


Ահա,թե ինչպես են 30-ից հետո փոխվում կանանց հայացքները տղամարդկանց մասին
Օգոստոս 18 15:49 2019

Երբ կինը 30 տարեկան է դառնում, տղամարդկանց նկատմամբ հայացքներ փոխվում են, այն չեն, ինչ 18 տարեկանում։


30-ամյա կնոջ օրագրից․ «18-ում մեկ վարդն ու շամպայնը կարող էր ընտանիք կազմելու հիմք դառնալ։ Անգամ 20 տարեկանում «դու գեղեցիկ աչքեր ունես» արտահայտությունը հրաշքներ կարող էր գործել։
Հիմա չի զարմացնում ծաղիկների մեծ փունջը։ Չէ, գեղեցիկ է, բայց․․․ Մի մեծ փունջ «կանաչի»-ն ստիպում է ժպտալ։ Առաջ ավելի հեշտ էր։ Առաջ ես ոգեւորությունից լաց կլինեի, եթե ինչ-որ մեկը գար իմ պատուհանի տակ, կանգներ մեքենայի տանիքին, հետն էլ՝ ծաղիկները ձեռքին։


Իսկ հիմա առաջին բանը, որ կմտածեմ՝ հիմա մեքենայի տանիքը վնասելու է, տեսնես ապահովագրե՞լ է։ կամ՝ իջիր այդտեղից, ընկնելու ես, գլուխդ ջարդես։ Առաջ դուր էր գալիս, երբ չի նկատում։ Ազարտի մեջ էի ընկնում՝ ուշադրությանն արժանանալու համար։ Իսկ հիմա չես նկատում նրան, ով չի նկատում։ Հիմա ինքդ քեզ այնքան լավ ես ճանաչում, որ անհամապատասխան մարդուն տեսնում ես ու զգում գրածի առաջին նախադասությունից, առաջին բառից։


Առաջ ուզում էի, որ նա հիանար, որ ես ամեն ինչ կարող եմ ինքս, տղամարդուց ոչ պակաս։ Իսկ հիմա պետք է մեկը, ով ինքը տղամարդ է, ինքը կորոշի, կանի, կնորոգի փչացած փականը, կօգնի։ Առաջ օծանելիք ու փափուկ խաղալիք էր պետք, հիմա՝ օծանելիքն էլի այո, բայց թավան խաղալիքից գերադասելի է։


Առաջ կուզենայի, որ տաներ նորաձեւ մի տեղ, իսկ հիմա՝ արի գնանք մի տեղ, համեղ բան ուտենք, արտահայտությանն ես սպասում։ Առաջ հալումաշ էիր լինում գրավիչ ու ինքնահավան սրիկայից, հիմա դուր է գալիս նուրբ, քնքուշ, հոգատար մեկը։
Առաջ եթե տղան ասում էր՝ սեքսը ամենակարեւորը չէ, մտածում էի՝ ինչ քաղաքավարի է, հիմա նման արտահայտությունն ինձ մոտ լրջագույն կասկածներ է առաջացնում։
Անհասկանալի է, բայց առաջ հիացնում էին նրա պատմություններն այն մասին, թե ինչպես է հարբել, մոտոցիկլետ գողացել, մեքենան հարվածել բեռնատարին, չի վախենում արագությունից ու ընդհանրապես՝ սպին տղամարդուն զարդարում է․․․ իսկ հիմա նման ապուշներից սիրտս խառնում է, ուզում եմ չխմող, ճանապարհա-տրանսպորտային կանոններն իմացող մեկին։


Գրավիչ է, սեքսուալ է ու հիասքանչ, երբ տղամարդը խելացի է, գրավիչ է, երբ անիմաստ չի նեղանում, իսկ ամենագրավիչն է, երբ ազնիվ է։ Եվ միայն մի բան չի փոխվել՝ նույնկերպ ռոմանտիկ ու հաճելի է այգում նստարանին իրար գրկելը։ Իհարկե, հիմա ինձ հետ տաք ծածկոց եմ վերցնում, որ չմրսենք․․․»։