Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ. 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին


Վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ. 62-ամյա տղամարդը սպառնացել է ոստիկանին
Օգոստոս 18 00:00 2019

Լոռու մարզի 62-ամյա բնակիչը մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ բերման ենթարկվելուց հետո Ոստիկանության տեսուչների օրինական պահանջին չենթարկվելու, ինչպես նաեւ՝ իր բերման ենթարկվելու պատճառների մասին Ոստիկանության աշխատակցից տեղենակալուց հետո վերջինիս հասցեին հայհոյանքներ հնչեցնելու եւ նրան մարմնական թեթեւ աստիճանի վնասվածքներ հասցնելու մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 11-ին։ Վաղ առավոտյան Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ստեփանավանի 62-ամյա բնակչի՝ Ստեփանավանի բաժնի վարչական շենքի բակում կայանված «ՈւԱԶ» մակնիշի ծառայողական ավտոմեքենայի աջ անիվը սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ ծակելու և վնասելու կասկածանքով։

Քաղաքացին ընդդիմացել է, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահաջին՝ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով ոստիկանության աշխատակիցների հասցեին եւ պահանջելով իրեն բաց թողնել։ Այդ ընթացքում նրան մոտեցած նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր, նշված օրվա օպերատիվ խմբի պատասխանատու ղեկավարը նրան տեղեկացրել է բերման ենթարկելու պատճառի մասին և լսելով հանդարտվելու, ծառայությանը չխոչընդոտելու և իր հետևից բաժնի շենք մուտք գործելու նրա օրինական պահանջը, քաղաքացին ասել է.

«Ես քեզ ճանաչում եմ, այ… էս դու ես սրանց ուղարկել ինձ բռնելու, վառելու եմ սաղիդ, դանակով կոկորդդ կտրելու եմ»»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



loading...