Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը ավազով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է


Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը ավազով բարձված КамАЗ-ով կողաշրջվել է
Օգոստոս 17 17:52 2019

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Սամսոնյանը իր վարած КамАЗ 55111 մակնիշի 60 VP 100 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց և կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՜Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում օգնություն է ցուցեբերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենց լավ են զգում։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ ինշուրանս» ապահովագրական ըկերության ներկայացուցիչը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին ասում էր, որ կանաչ գույնի Ժիգուլին վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 



loading...