Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել


Հրազդանում հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել
Օգոստոս 17 16:10 2019

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։55-ի սահմաններում Սևան-Երևան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից և թեքվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գնացքը պատկանում է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» Բաց Բաժնետիրական Ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյին։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում