Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան


Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թվում հայեր չկան
Օգոստոս 17 15:04 2019

Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

 

«Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների, վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,- գրել է դեսպանը: