Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ


Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ
Օգոստոս 17 14:05 2019

Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին, նրա կողմից կրակ արձակելու հրաման տալուն:

 

«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա: Ժամանակը ցույց կտա: Նման բան չի կարա լինի: Որպես պատերազմ անցած մարդ երբեք նա իրեն թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու:

 

 

Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա, որ իր կյանքը դրել է մեր ժողովրդի, մեր պետության, պետականության ու Արցախ աշխարհի համար: Ես չեմ հավատում նման բանի»,-հայտարարեց Միքայելյանը:

 

Հարցին, թե զինվորականը կարո՞ղ է հրամանը չկատարել, եթե իր առջեւ նման խնդիր է դրվել, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Կարող է, խի՞ չի կարող»:

 

Նա հրաժարվեց մեկնաբանել գեներալ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին լուրերը՝ ասելով, որ քննություն է ընթանում. «Հիմա քննություն է գնում, ես չեմ կարող կարծիք հայտնել: Գուշակ չեմ ձեզ համար»:

 

Սասուն Միքայելյանը տեղեկացրեց, որ Համահայկկան խաղերի ժամանակ հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ, սակայն BBC-ի հրապարակման հետ կապված չի խոսել նրա հետ. «Ինչ կարիք կար այդ հարցով խոսելու»: