«Բարսելոնա»-ն պարտություն կրեց Լա լիգայի առաջին տուրում


«Բարսելոնա»-ն պարտություն կրեց Լա լիգայի առաջին տուրում
Օգոստոս 17 10:22 2019

Կատալոնական «Բարսելոնա»-ն պարտությամբ մեկնարկեց Լա լիգայի 2019/20 մրցաշրջանում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «կապտանռնագույնների» առաջին մրցակիցը Բիլբաոյի «Ատլետիկ»-ն էր: Այս խաղում գրանվեց միայն մեկ գնդակ: «Ատլեիկ»-ի կազմում 89-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Արից Ադուրիսը:

«Բարսելոնա»-ի հայտացուցակից բացակայում էր թիմի արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին:

Կատալոնական թիմը հաջորդ հանդիպումը Լա լիգայի շրջանակներում կանցկացնի օգոստոսի 25-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով «Բետիս»-ին: