Վթարային A321-ի օդաչուներին Ռուսաստանի հերոսի կոչում են շնորհել

Վթարային A321-ի օդաչուներին Ռուսաստանի հերոսի կոչում են շնորհել
Օգոստոս 16 17:56 2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում Է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուներին, որը վթարային վայրԷջք Էր կատարել Մերձմոսկվայում, ինչպես նաեւ անձնակազմի մնացած անդամներին պարգեւատրել Է Արիության շքանշաններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Իմ կողմից հրամանագիր Է ստորագրվել այն օդանավի անձնակազմին պարգեւատրելու մասին, որը, ինչպես հայտնի Է, արտակարգ, կոշտ վայրԷջք Է կատարել Ժուկովսկիւ օդանավակայանում»,-ասել Է նախագահը, բացելով ՌԴ Անվտանգության խորհրդի մշկական անդամների հետ խորհրդակցությունը:

«Օդանավի հրամանատարը եւ երկրորդ օդաչուն պարգեւատրվել են Ռուսաստանի Դաշնության հերոսների կոչումով, անձնակազմի մնացած բոլոր անդամները՝ Արիության շքանշանով»,-հայտարարել Է Պուտինը: A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրԷջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել Է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Ըստ վերջին տվյալների, վթարային վայրԷջքի հետեւանքով տուժել Է 74 մարդ, այդ թվում՝ 19 երեխա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

loading...