Հետևեք այս կանոններին ու կտեսնեք՝ ինչպես է փողը գալիս դեպի ձեզ


Հետևեք այս կանոններին ու կտեսնեք՝ ինչպես է փողը գալիս դեպի ձեզ
Օգոստոս 15 20:38 2019

Ոչ ոք որևէ մեկին պարտքով գումար չի տալիս մայրամուտից հետո, ինչպես նաև մայրամուտից հետո պարտք չի վերցնում: Դա արեք օրվա ցանկացած ժամի, քանի դեռ Արեգակը մայր չի մտել:
Եթե, պայմանականորեն ասած, հարևանուհին ձեզանից աղ կամ ցանկացած այլ բան է խնդրում երեկոյան, երբ Արևը մայր է մտել, մերժեք, տանից ոչինչ դուրս մի տվեք: Եթե հարևանուհին ծեր է (կամ ինչ-որ պատճառով պարզապես անհարմար եք զգում մերժել), գնացեք խանութ, գնեք այն, ինչ ձեզանից խնդրել են, և ձեր բնակարանը չմտնելով՝ հարևանուհուն տվեք:
Հարգանքով վերաբերվեք ցանկացած գումարի: Անփութորեն մետաղադրամը մի թողեք դրամարկղի մոտ՝ ասելով. «Զզվացնում է այս մանրը»: Եթե մետաղադրամն ընկել է, որպեսզի փող ունենաք, մի ծուլացեք, կռացեք և վերցրեք այն:
Թղթադրամը խնամքով պահեք դրամապանակում, ըստ անվանական արժեքի: Դրամապանակը պետք է հարմար լինի և դուր գա ձեզ: Լավ կլինի, եթե այն վառ լինի: Սակայն դրամը կձգի ցանկացած գույնի լավ դրամապանակը: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որպեսզի այն բնական կաշվից կամ թանկարժեք լինի:
Միշտ մաքուր մտքով և ամբողջ սրտով դրամ տվեք մուրացկաններին: Ամենակարևորը՝ սովորեք տարբերել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն և մուրացկանությունը բիզնես չեն դարձրել: Միշտ լավ է գումար տալ տարեց մարդուն՝ ամբողջ սրտով նրան առողջություն մաղթելով:
Եթե հնարավորություն ունեք, թեյավճար թողեք ձեզ սպասարկող մարդկանց՝ մատուցողներին, վարսահարդարներին, տաքսու վարորդներին… Բայց եթե հնարավորություն չունեք, ընտանեկան բյուջեից գումար մի պոկեք: Թեյավճար թողնել միայն պարծենալու կամ այն բանի համար, որ «այդպես ընդունված է», վատ է:
Ժլատությունը դեպի աղքատություն տանող ուղիղ ճանապարհն է: Ուրիշներին անկեղծորեն օգնողները վարձատրվում են: Բայց ուշադրություն, առանց ֆանատիզմի: Երբեք մի մտածեք. «Հիմա աղքատին փող կտամ և կվարձատրվեմ»: Մտքի ծայրով անգամ մի մտածեք բարի գործերի համար «վարձատրության», ամեն ինչ անկեղծորեն արեք, հոգու կանչով:
Մնացած ուտելիքը մի թափեք, տվեք անտուն կենդանիներին, թռչուններին: