Նեյմարը «Բարսելոնա»-ին պետք չէ. Ստոիչկով


Նեյմարը «Բարսելոնա»-ին պետք չէ. Ստոիչկով
Օգոստոս 15 22:37 2019

«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, ով մոտ է կատալոնական ակումբ վերադառնալուն։

 

 

««Բարսելոնա»-ին Նեյմարը պետք չէ։ Նրանք ունեն Մեսսի, Սուարես, Գրիզման։ Ինչի՞ն է պետք Նեյմարը և ո՞ր դիրքում պետք է խաղա։

 

Բացի այդ, նա ռումբ կդառնա հանդերձարանում։ Նաև, «Բարսելոնա»-ն այդքան գումար չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ստոյիչկովի խոսքն է մեջբերում Univision-ը։

 

27-ամյա Նեյմարը կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-17 թթ․։



loading...