Վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուն իրեն հերոս չի համարում

Վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուն իրեն հերոս չի համարում
Օգոստոս 15 21:52 2019

Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան աղիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել է, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը:

 

 

«Շատերն ասում են, որ հերոս եմ, սակայն հերոս ինձ չեմ համարում, ճիշտն ասած, որևէ կերպ չեմ զգում, քանի որ կատարել եմ իմ պարտքը, որը պետք է անեի, փրկել եմ ինքնաթիռը, ուղևորներին, անձնակազմը: Կարծում եմ, որ դա միակ որոշումն էր: Ես ինձ հերոս չեմ համարում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յուսուպովը:

 

«Իհարկե, ծրագրում եմ շարունակել թռիչքները, պարզապես ներկա դրությամբ դժվար է նշել ավիավթարի որևէ պատճառ»,- ասել է նա:

 

Յուսուպովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, ուղևորներին, երկրորդ օդաչուին և ինքնաթիռին:

 

A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով:

 

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրԷջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել Է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Օգոստոսի 15-ին ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել Է փաստաթղթեր պատրաստել ինքնաթիռի օդաչուներին պարգեւի ներկայացնելու վերաբերյալ:

loading...