Ինչու՞ են Արմեն Դուլյանին հեռացրել Հ1-ից. մանրամասներ (լուսանկար)


Ինչու՞ են Արմեն Դուլյանին հեռացրել Հ1-ից. մանրամասներ (լուսանկար)
Օգոստոս 15 21:14 2019

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռուսամեկնաբան Արմեն Դուլյանի հետ խզել է աշխատանքային պայմանագիրը: Լրագրողը մեկնաբանելով թեման նշել էր, որ  իր հետ պայմանագիրը խզելու պատճառ «Առաջին ալիքի» տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը որպես պատճառաբանություն նշել է այն, որ ցանկանում են եթերում տեսնել երիտասարդ կադրերի:

ArmDay.am-ին, սակայն, հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան Արմեն Դուլյանին Հանրայից հեռացնելու պատճառների մասին: Մասնավորապես, «Առաջին ալիքի» մեր աղբյուրն ասաց, որ Դուլյանին ազատել են Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան լայվի պատճառով: Բանն այն է, որ Դուլյանը ֆեյսբուքում բավականին հեգնանաքով է անդրադարձել վարչապետի քաղաքապետից «հարցազրույց» վերցնելուն եթերին:

Հեռուստամեկնաբանն իր էջում գրել է. «Չգիտեմ, բայց որքանով տեղյակ եմ՝ սովորաբար հարցազրույցի են հրավիրում աշխատանքի ընդունելուց առաջ...»:

Նրա այս գրառումը օրվա իշխանությունների սրտով չի եղել, ինչն էլ եղել է պատճառ, որ բոլոր ժամանակների կամակատար Մարգարիտա Գրիգորյանի միջոցով նրան ծանուցեն աշխատանքից հեռացնելու մասին: