Աշոտյանի վարորդի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարանին․ փաստաբան


Աշոտյանի վարորդի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարանին․ փաստաբան
Օգոստոս 15 01:01 2019

Արմեն Աշոտյանի վարորդ եւ օգնական Արամ Բարսեղյանի ձերբակալումը նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից արդեն բողոքարկվել է դատարանին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման հայտնել է փաստաբանը։

 

Տիգրան Աթանեսյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

 

 

«Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախ և առաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։

 

Այդ հարցը ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է։

 

Ա. Բարսեղյանի ձերբակալումը իմ կողմից արդեն բողոքարկվել է դատարանին, հուսամ գործը կվերադառնա իրավական հուն»։