Հավանաբար Ձեր տանն աճում է այս բուժիչ բույսը. սովորեք այն ճիշտ օգտագործել


Հավանաբար Ձեր տանն աճում է այս բուժիչ բույսը. սովորեք այն ճիշտ օգտագործել
Օգոստոս 15 00:53 2019

Փողի ծառ՝ բույս, որը կա համարյա բոլորի տանը:
Ոմանց այն գրավում է իր արտաքին տեսքով, ոմանք էլ հավատում են, որ այն ընդունակ է գումար տուն բերել:
Բայց ոչ բոլորը գիտեն, որ այս բույսը կարելի է աճեցնել նաև առողջությանն օգուտ բերելու համար:
Նրա բուժիչ որակները կօգնեն ազատվել շատ հիվանդություններից, քանի որ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային և բակտերիասպան հատկություններ:


Բուժման մեթոդները


1 Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն
Բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և բինտով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ 2-3 ժամից:
2 Արտրիտ, արթրոզ
Քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:
3 Անգինա, տոնզիլիտ
Քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:
4 Շուրթերի հերպես
Քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ:
5 Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց
Սոված փորին կերեք երկու տերև: Շատ լավ կծամեք:
6 Պիելոնեֆրիտ, ցիստիտ
Մանրացրեք բույսի 5 տերև և վրան 200 մլ տաք ջուր լցրեք: Թողեք մեկ ժամ: Օգտագործեք այս դեղմիջոցն օրը երեք անգամ, մեկ ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ:
7 Թութք
Դրեք կտրատած տերևներ: Միանգամից օգնում է:



loading...