Անչափ համեղ դեղձով թխվածք.բաղադրատոմս


Անչափ համեղ դեղձով թխվածք.բաղադրատոմս
Օգոստոս 15 00:43 2019

Բաղադրամասեր`

Խմորի համար`

5 ձու

200 գրամ շաքար

200 գրամ ալյուր

կես թեյի գդալ սոդա

Միջուկի համար`

5-6 միջին չափի դեղձ

4 ճաշի գդալ շաքար

1 ճաշի գդալ ջուր



Պատրաստման եղանակ`

Դեղձը երկարությամբ կտրատել: Խորը ամանի մեջ ջուր լցնել, ավելացնել շաքարը ու դնել կրակին:

Երբ դառնա սիրոպի նման, վերցնել կրակից:

Այդ ընթացքում ձուն հարել շաքարի հետ: Ավելացնել սոդա, քացախ և ալյուր:

Լավ հարել:

Այնքան հարել, մինչև դառնա թթվասերի նման:

 


Շաքարի սիրոպը կրկին դնել կրակին:

Այնքան թողնել, մինչ ոսկեգույն դառնա:

Հետո կրակից վերցնել ու անմիջապես մեջը դնել կտրատած դեղձերը:

Սիրոպով դեղձը դնել խմորի վրա:

Թխել ջեռոցում 180 աստիճանով 40 րոպե:



loading...