Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում այրվել է խոտածածկույթ

Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում այրվել է խոտածածկույթ
Օգոստոս 14 22:35 2019

Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում՝ անտառի տարածքում այրվել է խոտածածկ տարածք:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «911» ծառայության օգոստոսի 14-ին, ժամը 14:18-ին տեղեկություն է հաղորդվել, որ տվյալ հատվածում ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 6 աշխատակից:

loading...